Թուրքիան ԱԷԿ շինարարության վերաբերյալ իր որոշումը կհստակեցնի սեպտեմբերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 10:11

turkey_lԹուրքիայի կառավարությունը առաջին ատոմական էլեկտարակայանի շինրարության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի սեպտեմբերի սկզբին, երբ պարզ կդառնա տենդերի արդյունքները: Այս մասին հայտնել է թուրքական կառավարությունը:

ԱԷԿ շինարարության վերաբերյալ պայմանագիրը անցյալ տարի ստացել է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ», «Ատոմստրոյէքսպորտ» և թուրքական «Պարկ Թեքնիք» ընկերություններից կազմված կոնսորցիումը, սակայն, Անկարան դեռևս ուշացնում է տենդերի արդյունքների վերջնական հավանությունը, պահանջելով` նվազեցնել էլեկտրաէէներգիայի առաջարկվող բաց թողնման գինը:

«Ռուսների հետ բանակցությունները շարունակվում են, և մենք ծրագրում ենք ավարտել դրանք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Մենք ցանկանում ենք հասնել այն գնին, որը կարող է բավարարել բոլորին, և հասնել համաձայնության, որը թույլ կտա էլեկտրաէներգիա գնել լավագույն գնով» -ասել է աղբյուրը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է մասնակցել ապագա ԱԷԿ-ի ֆինանսավորմանը` 25 տոկոս մասնաբաժնով, եթե ռուսաստանյան ընկերությունները, որոնք պետք է կառուցեն այն, իջեցնեն էլեկտրաէներգիայի բաց թողնման գինը, դրանով ցույց տալով, որ համաձայն չէ ԱԷԿ-ի շինարարությունը ամբողջությամբ հանձնել մասնավոր ընկերություններին:

Թուրքիան մտադիր է կառուցել 20 մլրդ դոլար ընդհանուր արժեքով երեք ատոմային էլեկտրակայաններ: Այս մասին հայտնել է «Ռոյթերսը»:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply