Կիմ Չեն Իրը մերժել է Սեուլում գագաթնաժողովին մասնակցության հրավերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2011 9:28

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը մերժել է  միջուկային անվտանգության առիթով 2012-ին  Սեուլում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Առաջարկով հեռակա նրան դիմել էր Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը` մայիսի 9-ին, Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Ընդ որում, Լի Մեն Բակը հայտարարել էր, որ Սեուլում կայանալիք գագաթնաժողովին Հյուսիսային Կորեային կընդունեն  միայն  այն դեպքում, եթե երկիրը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու գաղափարից: Մայիսի 12-ին ի պատասխան այդ հրավերքի, հանդես է եկել  խաղաղ ճանապարհով Կորեայի միավորման հյուսիսկորեական կոմիտեն, ասելով, որ «Հարավային Կորեայի նախագահի առաջարկը «ծիծաղահարույց փորձ է» ԿԺԴՀ ռազմական պոտենցիալը նվազեցնելու ուղղությամբ: Լի Մեն Բակն էլ «դավաճան է», իսկ նրա հնչեցրած հրավերքը` «վիրավորանք, որը հյուսիսային Կորեան մտադիր չէ ներել»:

Հյուսիսային Կորեան 2009-ին հայտարարել էր միջուկային սպառազինության շուրջ բանակցություններից դուրս գալու մասին, իսկ հետո  միջուկային ստորգետնյա փորձարկումներ էր կատարել: Այս գործողություններին ի պատասխան`  ԿԺԴՀ վրա դրված  միջազգային պատժամիջոցներն ավելի խստացվեցին: Դրանից հետո  չի հաջողվում Հյուսիսային Կորեայի հետ միջուկային անվտանգության շուրջ բանակցությունները վերսկսել:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply