Բերնարդո Բերտոլուչին Կաննի փառատոնում ստացել է պատվավոր մրցանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 12, 2011 9:06

Իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին Կաննի փառատոնում ստացել է  «Ոսկե արմավենի»: Մրցանակը 71-ամյա ռեժիսորին հանձնել է փառատոնի տնօրեն Ժիլ Ժակոբը: Վերցնելով մրցանակը` ռեժիսորը հայտարարել է, որ կամենում է այն կիսել բոլոր նրանց հետ , ովքեր դեռևս եռանդ ունեն  պայքարելու: Ներկայումս «Վերջին տանգոն Փարիզում» և «Երազողները» ֆիլմի հեղինակն աշխատում է  «Ես և դու» եռաչափ ֆիլմի նկարահանման վրա:

Կաննի 64-րդ փառատոնը բացվել է  մայիսի 11-ին, Վուդի Ալենի «Կեսգիշեր Փարիզում» ֆիլմով:

 

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply