«Միկան»` ռեկորդակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2011 22:15

«Միկան» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում 4:1 (2:1) հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: Հանդիպումն անցավ «Միկայի» բացահայտ առավելությամբ: Ի դեպ, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը սպասարկում էր Իսպանիայից հրավիրված մրցավարական բրիգադը` Դավիթ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: «Միկան» յուրօրինակ ռեկորդ սահմանեց: Թիմը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություններում 6-րդ անգամ տիրացավ պատվավոր ավարին: Իսկ այս նոր հաջողությունը հնարավորություն կտա «Միկայի» ֆուտբոլիստներին մասակցել Եվրալիգայի առաջիկա մրցաշարին:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply