Թամանյանը դրամապանակում – 2 կամ կառավարության շենք երազելիս

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 11, 2011 19:25

Տարիներ առաջ մի հոդված էի գրել «Թամանյանը դրամապանակում» վերնագրով, որում փորձել էի քննել, թե ինչպես են մի խումբ մարդիկ, Թամանյանի անունը չարաշահելով, լուծում իրենց նեղ անձնական ու խմբային խնդիրները: Ցավոք, այն ժամանակ թերթերից ոչ մեկն այդ նյութը չհրապարակեց։

 

Այդ մասին չէի հիշի, եթե մի քանի օր առաջ չտեղեկանայի, որ կառավարության շենքի` Ալեքսանդր Թամանյանի նախատեսած գմբեթի գաղափարը իրականացնելու մասին արդեն որոշում կա, ավելին` այդ մասին հրապարակում կա ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում, որտեղ փոխնախարար Նարեկ Սարգսյանը ասում է. «Մեծածավալ այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է, բայց շինարարական աշխատանքները լայն թափով դեռևս չեն ընթանում, քանի որ կառավարության շենքի բակում գտնվող կառուցապատվող տարածքից հարկ է նախ ապամոնտաժել և դուրս բերել ստորգետնյա ինժեներական տարբեր ենթակառուցվածքներ: Դա կարվի առաջիկա շաբաթների ընթացքում, ապա կսկսվեն հողաշինարարական աշխատանքները։ Ծրագրվում է, որ շինարարությունը մեծ թափով կսկսվի արդեն 3 ամսից» (http://mud.am/htmls/topics/main_1_2/24_02_11.pdf):

 

Այս ցնցող նորությունը ստիպեց մի քանի մտքեր գրի առնել, որպեսզի գոնե այս անգամ հնարավոր լինի դադարեցնել հայ իրականության խոշորագույն ճարտարապետ մտածողի` Թամանյանի անվան տակ իրականացվող հերթական քաղաքաշինական նախաձեռնությունը, որի դրդապատճառները դեռևս անտեսանելի ու անհասկ³Ý³լի են: Մանավանդ որ սա տեղի է ունենում, երբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի թնջուկից դեռ մեկ տարի էլ չի անցել, ու այն դեռ իր վերջնական իրավական լուծումը չի ստացել, երբ Կաթողիկե եկեղեցու շուրջ աղմուկը դեռ նոր է թափ առնում, իսկ Գյումրիում Մինասի որմնանկարների պահելու և կառավարության շենք չտեղափոխելու համար մտավորականները հերթապահում են նկարների մոտ: Կառավարության շենքի գմբեթը նույնպես, ինչպես և վերը նշվածները, կարող է դասվել Երևանում տեղի ունեցած վերջին մի քանի տարիներին քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում կատարված սարսափելի, թույլ ու սխալներով լի գործողուÃÛáւնների շարքը։

 

Փորձեմ մի քանի նկատառումներով ներկայացնել ïíÛ³É գաղափարի (խուսափում եմ նախագիծ անվանել այն, քանի որ դեռ նախագիծ չեմ տեսնում, առկա նյութերը գրավոր են՝ հիմնականում շատ զուսպ պատկերների համադրությամբ) բացասական կողմերից մի քանիսը, քանի որ դրանց բազմաթիվ լինելու պատճառով հնարավոր չէ բոլորը Ãí³ñÏ»É ÙÇ հրապարակման սահմաններում:

 

Երևանի Հանրապետության հրապարակն այսօր ամբողջական քաղաքաշինական համալիր է, ասել է թե` մարմին, որում կան առաջնային (դոմինանտ) ու երկրորդական տարրեր, որոնք էլ ձևավորում են դրա ծավալատարածական հորինվածքն ու քաղաքաշինական միջավայրը: Չնայած այն հանգամանքին, որ Թամանյանի նախնական գաղափարում կառավարության շենքը պետք է լիներ հրապարակի գլխավոր շինությունը, ժամանակի ընթացքում ստացվել է այնպես, որ Ազգային պատկերասրահն է դարձել հրապարակի առանցքը (դրա պատմական դրդապատճառներն առանձին քննարկման առարկա են): Թամանյանի նախնական գաղափարի իրականացումն այսօր որևէ քաղաքաշինական հիմնավորում չունի, քանի որ հրապարակում վերջին տարիներին էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Եթե չլինեին Ազգային պատկերասրահի վերին հարկերը, և ամբողջ հրապարաÏÝ իրականացված լիներ թամանյանական նախագծով (ըստ այդ նախագծի` կապի և տրանսպորտի նախարարության և «Արմենիա» հյուրանոցի շինություններից յուրաքանչյուրը բաղկացած պետք է լիներ երկու առանձին շինություններից, ԱԳ նախարարության շենքի աշտարակը կառուցված չպետք է լիներ և այլն), միգուցե նպատակահարմար լիներ քննարկել այդ խնդիրը։ Սակայն այսօր ունենք միանգամայն այլ իրավիճակ: Կարծում եմ` եթե քաղաքաշինության նախարարությունն այս հարցը դիտարկելիս առաջնային պլանում չի քննում քաղաքաշինական խնդիրները, ապա դա մտածելու տեղիք է տալիս և հարցականի տակ դնում նախարարության արհեստավարժությունը։

 

Խոսքը մեր անկախ հանրապետության կառավարության շենքի մասին է,  ուստի քննության ենթակա է նաև պետական կառավարչական շինությունների ժամանակակից ընկալման խնդիրը: Միգուցե խորհրդային տարիներին կառավարության շենքի շեշտադրումը և նրա մոնումենտալ լուծումները նաև գաղափարախոսական, ինչ-որ առումով քաղաքական նշանակություն ունեին: Սակայն այսօր ժողովրդավարությունը որպես պետական քաղաքական կառավարման մոդել ընդունած երկրի կառավարության շենքն ավելի շեշտվելու ու վեհաշուք լուծումներ ստանալու խնդիր չունի: Այն այսօր հանդիսանում է պետական կառավարչական շենքերից ամենամարդամոտը հենց իր ճարտարապետական լուծումների շնորհիվ (նախագահի նստավայրի և Ազգային ժողովի շինությունների հետ համեմատության մեջ): Կարծում եմ` այս խնդրի նման դիտարկումը շատ կարևոր է:

 

Գոյություն ունեն Հայաստանի նման անցյալ ու հնարավորություններ ունեցող երկրներում բոլորովին վերջերս իրականացված նման նախագծեր (Տիրանայում պառլամնետի շենքը, Թիֆլիսում նախագահական պալատը և այլն), որոնց քննարկումը կարող է ավելի պատկերավոր դարձնել այս ամենը:

 

Նույն ժողովրդավարական կառավարման շրջանակում, մեր` հարկատուներիս միջոցներով, մեզ պատկանող շինության «վերակառուցման» համար մոտ 10 մլն ԱՄՆ դոլար արժողության աշխատանքներ իրականացնելուց առաջ արդյոք հանրային քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա՞՝ ներգրավելով հասարակության լայն շերտերին, էլ չեմ ասում ճարտարապետական հանրությանը: Հիշեցման կարգով նշեմ, որ դա նաև ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջն է (հոդվ. 12 և 13): Սա կրպակի տեղադրում չէ Երևանի ծայրամասում, այլ հանրապետության գլխավոր հրապարակի գլխավոր շինության հարց, և անհրաժեշտ է այն բավական խորն ու բազմակողմանի, բոլոր կողմերից ու տեսանկյուններից քննարկել, որպեսզի սխալվելու հավանականությունը հասցվի նվազագույնին:

 

Ժամանակն է ինչ-որ պահի կանգ առնել ու հասկանալ, որ մենք վաղուց սպառել ենք Երևանում քաղաքաշինության ոլորտում հապճեպ, սխալ որոշումներ ընդունելու պաշարները: Նույն գաղափարի ջատագովները, որ մեկ ասում են, թե շինարարությունը սկսվել է, մեկ ասում են, որ մանրակերտին կարելի է ծանոթանալ ու «քննարկել» ճարտարապետության թանգարանում, պետք է հասկանան, որ վերջին տարիների «համարձակ» քաղաքաշինական նախագծերը որևէ լուրջ քննադատության չեն դիմանում, ներառյալ` Իտալական փողոցի բացումն ու կառուցապատումը կանաչի հաշվին, Հյուսիսային պողոտայի պատճառով Երևանի մի ամբողջ պատմական շերտի ավերումն ու պսևդոթամանյանական «շենքերով կառուցապատումը» (որն ի դեպ «ավարտվել» է երեք տարի առաջ, բայց դեռ գրեթե բնակեցված չէ), էլ չեմ ասում Գետառի ու Սարալանջի ճանապարհների, տրամվայի ապամոնտաժման և բազում նման չմտածված ու անփույթ որոշումների մասին: Դրանք արդի քաղաքաշինության ու ճարտարապետության ցայտուն սխալներ են, և հաճախ մենք` ճարտարապետներս, ամոթխածությամբ ենք խոսում դրանց մասին մեր արտասահմանյան գործընկերների հետ զրույցների ընթացքում։ Կարծում եմ` Հայաստանի անկախության շրջանի ամենաբաց մտածողության տեր ու թափանցիկ աշխատելու ցանկություն ունեցող կառավարությունը չպետք է թույլ տա նման խոցելի ծրագրի իրականացումը, հատկապես այսօր:

 

Առանձին քննարկման առարկա կարող են լինել նաև ներկայացված շենքի ճարտարապետական լուծումները, չնայած որ առկա տեղեկատվությունը սահմանափակ է: Եվս մեկ անգամ նշեմ, որ սա իրականում Թամանյանի նախագծի «չնչին փոփոխություններով» տարբերակն է, որում կատարվել են մի շարք առանցքային փոփոխություններ: Այն ինձ հիշեցնում է նույն Հյուսիսային պողոտայի թամանյանական նախագծի «համապատասխանեցումը» արդի պահանջներին, երբ ունեցանք մոտ երեք անգամ ավելի բարձր շենքեր ու երկու անգամ նեղ երթևեկելի հատված, քան Թամանյանն էր նախատեսել: Կարծում եմ` միայն սա բավարար է, որ այս նախագիծը մերժվի ու ցանկացած աշխատանք այս ուղղությամբ ժամանակավորապես դադարեցվի:

 

Նշեմ նաև որ Թամանյանի բազմաթիվ նախագծեր այդպես էլ իրականություն չեն դարձել, ինչպես չեն իրականացել բազմաթիվ ճարտարապետական գաղափարներ մարդկության պատմության ընթացքում, և հաճախ հենց հեղինակների վերլուծական մտածողության արդյունքում (եթե ինքնասիրահարվածության բարդույթով չեն տառապում):

Այս գմբեթի կառուցումը հավանաբար ժամանակին կա՛մ հենց Ալեքսանդր Թամանյանի, կա՛մ նրա որդու (Գևորգ Թամանյանի, որ ամբողջացրել է և՛ այս, և՛ օպերայի թատրոնի շենքերը) կողմից նպատակահարմար չի գտնվել: Տեղեկություններ չկան, թե ինչու չի իրականացվել: Հնարավոր է բազմաթիվ թեզեր առաջ բերել, սակայն փաստ է, որ այն չի իրականացվել: Եթե  կարծում ենք, որ Թամանյանի բոլոր գաղափարներն անխտիր պետք է իրականանան, ապա անհրաժեշտ է Օպերայի շենքին ավելացնել Լենինի հսկայական արձանը, «վերակառուցել» Հյուսիսային պողոտան, քանդել Ֆրանսիայի ու Ռուսաստանի հրապարակները և այլն: Կարծում եմ` այստեղ ակնառու է համառությունն ու խոհեմության պակասը:  Նաև հետաքրքիր է, թե ո՞ր նախագծային կազմակերպությունն է մշակել տվյալ նախագիծը, այս կարճ ժամանակահատվածում կատարել նախագծա-նախահաշվային աշխատանքներ, անցկացրել փորձաքննություն, հաստատել Երևանի քաղաքապետարանում և կատարել օրենքով նախատեսված այլ գործընթացները: Էլ չեմ ասում «ենթակառուցվածքներ տեղափոխող» ընկերության ընտրության և այլ հարցերի մասին: Այսպես կարելի է երկար քննել այս «գաղափարի» թուլությունն ու վիճելի կողմերը:

Կարծում եմ` բազմաթիվ մասնագետներ նույնպես կարող են մեջտեղ բերել նոր խնդիրներ, որոնք մատնանշված չեն այս հոդվածում։

 

Միայն բացասական շեշտադրումներ չներկայացնելու համար որպես լուծում առաջարկում եմ.

• անցկացնել հանրային քննարկումներ՝ զուտ գաղափարի նպատակահարմարության վերաբերյալ,

• ապա դրա շուրջ համընդհանուր կարծիքի ձևավորման պայմաններում միայն հայտարարել ճարտարապետական գաղափարների բաց մրցույթ` գտնելու համար լավագույն լուծումը և ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին,

• համընդհանուր համաձայնության դեպքում միայն լավագույն գաղափարի հեղինակին պատվիրել կառավարության շենքի վերակառուցման նախագիծը:

 

Կարծում եմ` սա է միակ ձևը գտնելու ճիշտ ու պատասխանատու լուծումը:

 

Առհասարակ քաղաքի նման կարևոր հանգուցային նշանակության խնդիրները, որոնք երկրի այցեքարտ հանդիսացող միջավայր են ձևավորում, չպետք է մշակվեն ու նախագծվեն պետական պաշտոնյաների կաբինետներում, որոնք կոչված են քաղաքականություն մշակելու, բայց ոչ նախագծելու: Այս մասին նախկինում էլ եմ առիթ ունեցել գրելու. երբ ճարտարապետը, ստանձնելով որևէ պետական կառավարչական պաշտոն, վճարվում է մեր հարկերի հաշվին, ոչ միայն միայնակ որոշում ընդունելու իրավունք չունի, այլև առհասարակ նախագծման իրավունք չունի, քանի որ ճարտարապետական նախագծումը ծառայության մատուցում է, որի համար վճարվում են, իսկ ինչպես գիտենք, պետական պաշտոնյաները ՀՀ օրենսդրությամբ (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) որևէ այլ վճարովի աշխատանք իրականացնելու իրավունք չունեն:

 

Այս գմբեթի երազային իրականացման ընթացքը թերևս մի դրական ազդեցություն է ունենալու: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ խոսելու քաղաքաշինության և ճարտարապետության մասին, որի արդյունքում միայն հնարավոր է ունենալ ժողովրդավարական քաղաքաշինական գործընթացներ, ինչից շահելու են քաղաքն ու բնակիչները։

 

Հ.Գ.-Պետական պաշտոնյաճարտարապետների օրենքի խախտումների մասին գրել էի նաև «Առավոտ» թերթի 30.10.2010-ի համարում, որից հետո ոմանք վիրավորված էին: Բայց կասկած չունեմ, որ քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների այն մասը, որոնք կարելի է լուծել ճարտարապետական հանրության շրջանակներում, թաքնված են հենց այդ փոքրիկ հանգույցում։

www.sarhat.am

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարապետ

 

 

Դիտվել է 2404 անգամ:
Print Friendly

Leave a Reply