Անթուրիում

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 12, 2011 16:00

Պատկանում է նվիկազգիների ընտանիքին:  Ընտանիքում հաշվվում է մոտ 600 տեսակ: Սենյակային պայմաններում առավել տարածված է երկարացողուն տեսակները: Հայրենիքը Գվատեմալան է:

Անթուրիումը բազմամյա դեկորատիվ, մշտադալար բույս է: Տերևները կաշենման են և նստած երկար ցողունների վրա: Նոր տերևները համեմատաբար ավելի փոքր են, քան տարեցները:

Ցողունավոր անթուրիումները օդային արմատներ են արձակում:

Նախշավոր տերևներ ունեցողներից աչքի են ընկնում սպիտակաջիղ անթուրիումը: Տերևները խոշոր են, սրտաձև, նստած են երկար կոթունների վրա, ունեն մուգ կանաչ գույն և թավշանման են: Այս տեսակի հայրենիքը արևադարձային Ամերիկան է:

Ծաղկաբույլը ամբողջովին կանաչ է, առանձնապես գեղեցիկ չէ, սակայն արձակում է անանասի հրաշալի բուրմունք: Ծաղկում է գլխավորապես ամռանն ու աշնանը:

Շատ կարևոր է հիշել, որ անթուրիումի տերևները պետք է միշտ մաքուր լինեն: Խորհուրդ է տրվում հաճախակի դրանք սրբել խոնավ շորով: Տարին մի քանի անգամ բույսը մանրակրկտորեն լվանալ ցնցուղի տակ՝ թաղարը ցելոֆանի մեջ փաթաթելով, որպեսզի բացառվի ջրի ավելցուկը:

Անթուրիումի մշակությունը համեմատաբար հեշտ է: Բույսի արմատային համակարգը շատ չի խորանում, այդ պատճառով այն կարելի է աճեցնել լայն ու կարճ թաղարների մեջ:

Ծաղիկը ամառ ժամանակ պահում են կիսաստվերում, բնակարաններում՝ պատուհանագոգերին: Սակայն ամռանը չի կարելի տեղավորել հարավային կողմի պատուհանագոգերին, քանի որ դրանից բույսը կարող է ուժեղ այրվածք ստանալ: Եթե օդը շատ չոր է լինում, անհրաժեշտ է բույսը ցողել մաքուր ու գոլ ջրով:

Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում բույսը տեղավորել բնակարանի հարավային կողմի պատուհանգոգերում, հետևելով, որ սենյակի ջերմաստիճանը 18-20 աստիճանից չիջնի:

Անթուրիումը բազմանում է թփերի բաժանումով, արմատածիլերով և սերմերով: Պետք է կտրել ցողունի ծայրամասը կտրել մի քանի օդային արմատների հետ ու տնկել թաղարի մեջ, կապելով թաղարում արմրացված փայտիկին, որպեսզի չշարժվի: Որոշ ժամանակից ցողունը հեշտությամբ արմատակալում է:

 

 

 

 

Դիտվել է 6430 անգամ:
Print Friendly

Leave a Reply