Բա սուտը լավը լինո՞ւմ է
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | May 11, 2011 18:08
Շատերը համարում են, որ ստելը անթույլատրելի մեղք է, որ ստելուց վատ բան չկա։ Ես այդպիսի մի մարդ էի ճանաչում, ում ամենաշատը հուզող հարցն այն էր, թե ինչու են մարդիկ ստում։ Նա չէր կարողանում դա հասկանալ, քանի որ համարում էր, որ սուտը սարսափելի բան է։
Սակայն արի ու տես, որ ինչպես ամեն մի երևույթ,սուտն էլ ունի իր լավ ու վատ կողմերը, օգտակար ու վնասակար արդյունքները։ Սուտն էլ կարող է արդարացի լինել, ինչքան էլ դա անտրամաբանական թվա առաջին հայացքից։
Մի անգամ մի դպրոցի ութերորդ դասարանցիները իրենց դասղեկի հետ քննարկում էին ընդունելի ստի հարցը։ Դասարանի մեծամասնությունը պնդում էր, որ սուտը միշտ էլ վատ է, եթե անգամ այն արվում է առանց ինչ-որ մեկին վնասելու կամ կատակի համար։ Անուշը օրինակ բերեց, որ եթե տնայիններդ չես արել և ստում ես, իբր հարսանիքի էիր, դա ոչ մեկին չի վնասում, ուսուցիչը դրանից չի տուժում, սակայն դա նույնպես վատ է, քանի որ հակասում է արդարությանը: Մի քանի աշակերտ համաձայն չէին և պնդում էին, որ պետք է ստես, եթե կարող ես և եթե իրավիճակը թույլ է տալիս, այլապես հիմար ես։ Հայկն ու Արմանն էլ տարբերակեցին ստի երկու տեսակ՝ երբ խոսում ու սուտ ասում և երբ` ուղղակի լռում ես։ Նրանք համարում էին, որ երկրորդը անհամեմատ ներելի է ու ավելի թույլատրելի, քան առաջինը։
շարունակությունը այստեղ






Facebook
Tweet This
Email This Post
