Չինաստանում ինտերնետ-կախվածությունը բուժում են Էլեկտրաշոկով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 10:46

111big2008 թ-ի նոյեմբերի 8-ին ՉԺՀ-ում ինտերնետ-կախվածությունը պաշտոնապես ճանաչվել Է որպես հոգեկան խանգարում: Բժիշկներն այն կարծիքին են, որ վիրտուալ աշխարհով չափից դուրս տարվելը հաճախ խնդիրներ Է հարուցում իրական կյանքում:

Ըստ Պեկինի հասարակական անվտանգության վարչության հրապարակած տվյալների` դեռահասների շրջանում հանցագործությունների 76 տոկոսն այս կամ այն չափով կատարվել են ինտերնետային խաղերի ազդեցությամբ:

2008 թ.-ի սկզբին Չինաստանում գրանցվել Է օն-լայն խաղերից օգտվող շուրջ 40 միլիոն մարդ: Խաղային ինդուստրիայից եկամուտները գերազանցել են 1,5 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ 2012 թվականը, ըստ կանխատեսումների, դրանք կհասնեն 4 միլիարդի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բժշկման մեթոդների մասին հայտնի Է դարձել այն հիվանդների պատմություններից, որոնք Շանդունի նահանգում բժիշկ Յան Յունսինի կլինիկայում անցել են «ապաինտերնետացման» թերապիա` էլեկտրաշոկի միջոցով:

Ստացիոնար բուժման ժամանակ դեռահասները Էլեկտրաշոկի են ենթարկվում նաև հիվանդանոցի 68 կանոններից ցանկացածը խախտելու դեպքում`զուգարանում փակվելու, շոկոլադ ուտելու, դեղերը ժամանակին չընդունելու կամ առանց թույլտվության, գլխավոր բժշկի բազկաթոռում ճոճվելու համար:

Բժիշկ Յանի կլինիկայում թերապիայի մյուս տեսակը հրապարակային ինքնաքննադատությունն Է, ինչպես նաև ծնկաչոք զղջումը ծնողների առջև:

Այս հիվանդանոցում բուժընթացն արժե 6000 յուան (878 դոլար):

Բժիշը Յան Յունսինն ինքն իր մեթոդն անվանում է «խաչակրաց արշավանք ինտերնետ-կախվածության դեմ, իսկ Էլեկտրաշոկով բուժումը` «թուլացնող թերապիա», որը երիտասարդներին օգնում Է հանգստանալ եւ ամբողջ օրը չնստել համակարգչի առաջ:

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply