Բեն Լադենի որդիները դիմել են ՄԱԿ-ին` հոր մահը հետաքննելու խնդրանքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 16:23
«Ալ Քաիդայի» առաջնորդի որդիները դիմել են ՄԱԿ-ին` հետաքննելու իրենց հոր մահվան հանգամանքները:
Այդ մասին ասվում է The New York Times-ին ուղղված դիմումի մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Բեն Լադենի սպանությունը (այդ պահին անզեն է եղել) իրավունքի հիմնարար սկզբունքների ոտնահարում է: Որդիները տարակուսած են. ինչու իրենց հորը կենդանի չեն ձերբակալել, ապա դատել, ինչպես Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին կամ էլ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին:
Նրանց կարծիքով, Բեն Լադենին սպանելով, ամերիկացիները ոտնահարել են անմեղության կանխավարկածի իրավունքը: Հայտարարության հեղինակները վրդովված են, որ օպերացիայի ժամանակ ամերիկացիները կրակ են բացել նրա ընտանիքի անդամների վրա:
Բեն Լադենի որդիները Պակիստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել նրա երեք այրիներին ու մի քանի երեխաներին: Դիմում հայտարարությունը ստորագրել է որդիներից միայն մեկը` Օմարը, որը քննադատում էր հոր ահաբեկչական գործունեությունը: 1999թ. նա մոր հետ մեկնել էր Աֆղանստանից:






Facebook
Tweet This
Email This Post
