«Գլազ»-ն ընկերոջ գրպանից գողացել էր արևային ակնոցը և 73 հազար դրամ և

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2011 15:47

Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 32-ամյա  Գևորգ Հ.-ն և հայտնել, որ երկու օր առաջ Կոմիտասի շուկայի մոտ իր ծանոթն իր գրպանից գողացել է 73.000 դրամ և արևային ակնոց:

Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված, 1963 թ. ծնված Գագիկ Պարսամյանին՝ «Գլազ» մականունով:

Ոստիկանները պարզել են, որ գյուղմթերքների առևտրով զբաղվող Պարսամյանը Կոմիտասի շուկայի մոտ մայիսի 8-ին հանդիպել էր հին ընկերոջը՝ ում հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում: Հանդիպման ընթացքում էլ ընկերոջ գրպանից թռցրել էր 73 000 դրամը, ապա նաև արևային ակնոցն ու հեռացել:

Գրպանահատության փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply