Կարեն Գրիգորյանը բարելավում է դիրքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2011 15:11

Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում շարունակվող «Աշխարհի երիտասարդ աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են հեռանկարային 12 երիտասարդ խաղացողներ, Կարեն Գրիգորյանը վերջին երկու տուրում 1,5 միավոր վաստակեց: Նախ, նա հաղթեց Աննա Ստյաժկինային, ապա ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Գոգանովի հետ: Գրիգորյանը 3 հնարավորից վաստակել է 1,5 միավորով  զբաղեցնում է 6-րդ տեղը: 2,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Կիրիլ Ալեքսեենկոն, Ալեքսեյ Գոգանովը: Նրանցից կես միավորով ետ են մնում Վասիլի Ուսմանովը, Ուլվի Բաջարանին, Անդրեյ Ստուկոպինը:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply