Քրեական անցուդարձն անցած 7 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2011 15:04

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից   11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 68 դեպքից բացահայտվել է 60-ը, ավազակային հարձակման 3 դեպքից`  1-ը, գողության 99 դեպքից` 57-ը, խարդախության 24 դեպքից` 22-ը, իսկ խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8  և  գողության 7 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 8 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply