Հրդեհ նախկին «Արաբկիր» կայարանի շենքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 14:54
Մայիսի 10-ին՝ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի թիվ 17 հասցեում` «Սինա լեռ» ՍՊԸ-ի բետոնե սալիկների արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.33-ին, մարվել` 21.14-ին: Այրվել են Մ.Գրիգորյանին պատկանող ՍՊԸ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը և ազբոշիֆերները` 340 քմ մակերեսով, արտադրամասի ներսում` պլաստմասե կաղապարներ:
Նույն օրը՝ ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վ.Դավթյանի փողոցում` նախկին «Արաբկիր» կայարանի շենքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` 20.35-ին: Կիսաքանդ շենքում այրվել է 100 քմ մակերեսով աղբ:






Facebook
Tweet This
Email This Post
