Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած 70-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 14:49
Մայիսի 10-ին՝ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 19 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերվել է 1941թ.-ին ծնված Ասյա Գևորգյանը` ոտքի վնասվածքով, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
