Երկաթ-բետոնե պանելը դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2011 14:42

Մայիսի 10-ին՝ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տեր-Գաբ­րիել­յան փո­ղոցում` 1970-ական թթ. կառուցված նախկին կեղտաջրերի մաքրման կայանի շենքում, կա տուժած և ան­հրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում մաքրման կայանի շենքի երկաթ-բետոնե պանելը (35սմ հաս­տու­թյամբ) շրջվել է Վարդենիս քաղաքի բնակիչ,1987թ.-ին ծնված Սասուն Էլոյանի  վրա, որը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների ուժերով  դին դուրս է բերվել փլատակների տակից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply