Փլուզում` Բջնիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 14:37
Մայիսի 10-ին՝ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքում տեղի է ունեցել սողանք և փլուզում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ Օ.Խաչատրյանին պատկանող տան բակում առաջացել են հողի փլվածք` մոտ 20քմ մակերեսով և ճեղքվածքներ (1-3 մ երկարությամբ): Դարպասի երկաթ-բետոնե տարրերը (մոտ 1,5-2մ) գտնվում են օդում, իսկ մնացած մասն առանձնացել է կից կառուցված անասնագոմի պատից: Բակում անցանելի է 1-1,2 մ հատված, որն իրենից ևս փլվածքի վտանգ է ներկայացնում:






Facebook
Tweet This
Email This Post
