Մեդալները գտան տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2011 14:57

Դավիթ Համբարձումյանի անվան դպրոցի լողավազանում կայացած լողի Հայաստանի  առաջնությունում ուշադրության կենտրոնում էին  Մոնիկա Վասիլյանն,Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյաը, ովքեր հավասարը չունեցան մի քանի մրցաձևերում: Վասիլյանը լավագույնն էր 50, 100, 200 և 400 մ ազատ ոճով լողում, 50 մ բատերֆլայ ոճով լողում: Քոլոյանն էլ աչքի ընկավ 50, 100 մ ազատ ոճով, 50 մ բատերֆլայ ոճով և 100 մ համալիր լողի մրցումներում: 200 և 400 մ ազատ լողաոճում հաղթեց Հարություն Բանդուրյանը: Բարսեղյանը բոլորին գերազանցեց 50, 100 և 200 մ թիկնալողի, 100 և  200 մ համալիր լողի մրցումներում: Դավիթ Հունանյանը չեմպիոնի տիտղոսին արժանացավ 50 և 100 մ թիկնալողում, իսկ նույն մրցաձևի 200 մ լողատարածությունը բոլորից արագ հաղթահարեց Արամ Կոստանյանը: 50 մ բրաս լողաոճի մրցումներում լավագույնը Քրիստինե Վարդանյանն էր: Տղամարդկանցից չեմպիոն դարձավ Վահե Ղազարյանը: 100 մ բրաս լողաոճում առաջինը վերջնագիծ հասավ Վանե Ղարախանը: Նա չեմպիոն հռչակվեց նաև 200 մ մրցատարածությունում: 100 և 200 մ բրաս լողաոճում տղամարդկանց պայքարում հաղթեց  Վանիկ Բարսեղյանը: 100 մ բատերֆլայ ոճով լողի մրցումներում չեմպիոն դարձավ Վահան Մխիթարյանը, իսկ 200 մ մրցատարածությունը բոլորից արագ հաղթահարեց Արամ Կոստանյանը:

Մոնիկա Վասիլյանը , Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը  Հայաստանը կներկայացնեն հուլիսին Շանհայում կայանալիք լողի աշխարհի առաջնությունում:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply