Բաղդադում տեղի է ունեցել 6 պայթյուն 1 օրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 17:10

bagdad3Բաղդադում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է 75 մարդ, 310-ը` ստացել մարմնական վնասվածքներ:

Այսօր Բաղդադում կարճ ժամանակային ընդմիջումներով 6 պայթյուն է տեղի ունեցել:

2 միաժամանակյա պայթյուն է տեղի ունեցել Իրաքի ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունների մոտ: Հաջորդել են պայթյունները ազգային ժողովի և այլ պետական կառույցների գրասենյակների մոտ: Որոշ թաղամասեր էլ ենթարկվել են հրթիռային կրակահերթի:

Սա վերջին ամիսներին Իրաքում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն է: «ИТАР-ТАСС»-ը հաղորդում է, որ օտարերկրյա զինված ուժերի` Բաղդադից դուրս գալուց հետո ստեղծվել էր համեմատաբար կայուն վիճակ:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply