Հրանտ Մելքումյանի առաջին ոչ-ոքին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2011 13:20

Բոսնիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ Հրանտ Մելքումյանը: Մեր երկրի ներկայացուցիչը 7-րդ տուրում, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով,  ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացնող Բաադուր Ջոբավայի հետ։ Հրանտը տարել է հինգ հաղթանակ, կրել մեկ պարտություն, մեկ պարտիա ավարտել  ոչ-ոքի: Ի դեպ,  հաղթանակի համար այս մրցաշարում տրվում է 3 միավոր: Մելքումյանը վաստակած 16 միավորով հինգ շախմատիստների հետ բաժանում է 2-րդ տեղը: 17 միավորով աղյուսակը գլխավորում է Ջոբավան։

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply