Վաստակավոր և 61 տարին լրացած տնօրենները արտոնյալ քննություն կհանձնեն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2011 13:13

Ազգային ժողովն այսօր հավանության արժանացրեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի վաստակավոր և 61 տարին լրացած կրթական հաստատության ղեկավարի ուսուցիչ-թեկնածուները  կհանձնեն միայն գրավոր քննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով վաստակաշատ մանկավարժների ունեցած ավանդը կրթական համակարգի զարգացման գործում, առաջարկել էր պատվավոր կոչումներ ունեցող  մանկավարժական աշխատողների, ինչպես նաեւ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 61 եւ ավելի տարին լրացած դպրոցների  տնօրենների հավաստագրումն իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով` թեստավորման միջոցով:

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply