Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2011 11:10

Մայիսի 20-ին, ժամը 12:00-16:00-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը շրջանավարտների համար կազմակերպում է «Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում-2011» ամենամյա միջոցառումը, որին կհրավիրվեն Երևանում և մարզերում գործող աշխատանքային գործակալությունների, պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, բիզնեսի, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, ովքեր բուհի ուսանողներին և շրջանավարտներին կներկայացնեն իրենց կազմակերպությունը, թափուր աշխատատեղերը, կրթական, երիտասարդական և կամավորական ծրագրերը: Այդ օրը ԵՊԼՀ բոլոր ֆակուլտետները, ամբիոնները և ստորաբաժանումները կանցկացնեն բաց դռների օր:


Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply