Ապրիլին Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է մոտ 471 մլն դրամի վարկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2011 10:50

2011 թվականի ապրիլի ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 55 հիփոթեքային վարկ’ 470 մլն 700 հազար դրամ ծավալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 1461′ 10 միլիարդ 842 միլիոն դրամ ծավալով: Մարտին ԱՀԸ-ն տրամադրել է 32 հիփոթեքային վարկ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 259 մլն 800 հազար դրամ:

Ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ եւ հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ դրամ:

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply