Խաղաղության մրցանակ` Ասանժին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2011 10:00

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին իր հայրենակիցները` ավստրալական իրավապաշտպանները շնորհել են Խաղաղության մրցանակ:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, ուր  նա սպասում է մինչև իրեն Շվեդիային կհանձնեն (որտեղ  բռնաբարության համար նրա դեմ գործ է հարուցվել): Սիդնեյի հիմնադրամը, որը սահմանել է մրցանակը, հայտարարել է, որ  այն հանձնվում է «իրավունքի բնագավառում բացառիկ արիություն դրսևորած մարդուն»: Ոսկե մեդալ ստանալով`  Ասանժը կրկին նշել է, որ ԶԼՄ-ների  ու ինտերնետային կայքերի գործերում պետության միջամտությունն անթույլատրելի է: Նրա խոսքով` Wikileaks-ն այսուհետ էլ կշարունակի աշխատանքը. առաջին հերթին տիրույթը կամրապնդի անվտանգությունը, որպեսզի կիբեռ-հարձակումներին կարողանա դիմադրել:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply