Ինքնասպանը թռել է 147-րդ հարկից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2011 9:13

Ինքնասպանը թռել է  աշխարհի ամենաբարձր երկնաքերից`  դուբայական Բուրջ-Խալիֆից: Տղամարդը 147-րդ հարկից նետվել է ու 108-րդում ծեփվել մետաղական կոնստրուկցիային: Կատարվածի մասին հայտնել են ԱՄԷ-ի սոցիալական ցանցերը, ապա լուրը հաստատել է  շենքի սեփականատեր Emaar Properties: Ճշտվել է նաև, որ տղամարդն ինքնասպանություն է գործել մայիսի 10-ին` տեղական ժամանակով առավոտյան 9-ին: Ոստիկանությունը պարզեց, որ զոհվածը երկնաքերի հարկերից մեկում տեղակայված ընկերության աշխատակից է (մոտ 30 տարեկան): Նախնական տվյալների համաձայն, գործատուները հրաժարվել են նրան արտահերթ արձակուրդ տրամադրել:

Բուրջ Խալիֆը բացվել է 2010-ի հունվարին: Այն աշխարհի ամենաբարձր շենքն է . աշտարակի բարձրությունը կազմում է 828 մ, ունի 160 հարկ: Սովորական այցելուներին թույլատրվեւմ է մինչև 124 հարկ բարձրանալ, դրանից վերև կարող են միայն շենքի աշխատակիցները  բարձրանալ:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply