Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է աշխատավարձից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2011 8:52

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է  աշխատավարձից հրաժարվելու իր որոշման մասին: Հունիս ամսից կառավարության ղեկավարը կաշխատի անվճար`  մինչ այն ժամանակ, երբ կվերացվեն «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ի հետևանքները: Նրա խոսքով, կառավարությունը TEPCO   օպերատոր- ընկերության հետ պատասխանատվություն է կրում կատարվածի համար: TEPCO-ի ղեկավարությունն ավելի վաղ նույնպես հրաժարվել էր  աշխատավարձից: Այդուհանդերձ, վարչապետն առանց գումարի չի մնա: Նա կշարունակի առաջվա պես ստանալ պատգամավորական աշխատավարձ:

 

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply