Բեն Լադենի որդիներն առաջարկում են դատել Օբամային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 8:30
«Ամերիկյան իշխանությունները, սպանելով Բեն Լադենին, խախտել են միջազգային օրենքները,- ասվել է հանգուցյալ Բեն Լադենի որդիների հատուկ հայտարարության մեջ: Բեն Լադենին պետք էր ձերբակալել ու դատել ըստ օրենքի, ինչպես Սադամ Հուսեյնի ու Միլոշևիչի հետ վարվեցին: Սակայն, ամերիկացիները չփորձեցին նույնիսկ նրան կենդանի բռնել, այդպիսով խախտելով իրավական կարևորագույն սկզբունքներից մեկը` անմեղության կանխավարկածը: Մենք կարծում ենք, որ կյանքից կամայականորեն հեռացնելը քաղաքական խնդիրների լուծում չէ»,-ասվում է հայտարարության մեջ:
Բեն Լադենի որդիները հայտարարել են,որ իրենց հոր սպանության համար պատասխանատվություն է կրում Բարաք Օբաման: Ամենայն հավանականությամբ, հայտարարությունը ազգականների անունից, գրել է Բեն Լադենի 4-րդ որդին, Օմարը, որը ներկայումս բնակվում է Կահիրեում: Նա հայտնի է որպես «Ինչպես ես դարձա Բեն Լադեն» գրքի հեղինակ, որտեղ քննադատել է հոր հանցագործությունները և մերժել վերջինիս քաղաքական ու կրոնական հայացքները:
Այդուհանդերձ, հոր մահից հետո, որդին որոշել է հասնել արդարության, հայտարարելով, որ դեմ է բռնությանը: Նա կոչ է արել ՄԱԿ-ին քննել Ուսամա բեն Լադենի մահվան մանրամասները, իսկ Պակիստանի իշխանություններին` ազատել հոր այրիներին ու երեխաներին:






Facebook
Tweet This
Email This Post
