Երկրաշարժի ահից Հռոմը դատարկվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 8:02
Հազարավոր բնակիչներ են հեռացել Հռոմից` սպասելով կանխագուշակված երկրաշարժին: Այս խառնաշփոթի պատճառն ինքնուս սեյսմաբան Ռաֆայել Բենդադին է: Նրա կանխագուշակման համաձայն, իբր 2011-ի մայիսի 11-ին Իտալիայի մայրաքաղաքում երկրաշարժ տեղի կունենա: Նա մշակել է սեյսմիկ իրադարձությունների իր տեսությունը, որը գիտական շրջանակներում ճանաչում չի ստացել, սակայն ասում են, որ նա կարողացել էր 1976-ին Ֆրիուլիի շրջանում կատարված երկրաշարժը կանխագուշակել: Մայիսի 11-ից մի քանի օր առաջ արդեն որոշ խանութների ցուցանակներին հայտնվեցին հայտարություններ այն մասին, որ ժամանակավորապես դադարեցվում է աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, նրանք գերադասել են դեպքերի ժամանակ քաղաքից դուրս գալ: Հռոմի քաղաքապետարանը ստիպված է եղել «թեժ հեռախոսագիծ» բացել` համաքաղաքացիներին հանգստացնելու համար: Խուճապը դադարեցնել փորձել են հանգուցյալ Բենդադիի ժառանգությունն ուսումնասիրող ֆոնդի ներկայացուցիչները. նրանք մանրակրկիտ հետազոտություններից հետո հայտարարել են, որ ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որում խոսվի 2011-ի մայիսի 11-ի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
