Իրանում միջուկային ռեակտոր է գործարկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 11, 2011 7:29
Իրանական միջուկային ռեակտորը գործարկվել է դեռևս փոքր հզորությամբ, սակայն դա նշանակում է, որ հիմնական տեխնիկական խնդիրները կարողացել են հաղթահարել: Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը, որը կառուցել է ռեակտորը, հայտարարել է, որ փաստորեն, միջուկային ռեակտորը գործարկվել է ու դա վերջին փուլն էր պլանավորած բեռնվածության անցնելուց առաջ: 70-ականներից կառուցվող ռեակտորը պետք է 1000 մեգավատտ էլեկտրաէներգիա արտադրի (Իրանին անհրաժեշտ է դրա 2,5%-ը): Արևմուտքը իրանական Բուշերում կառուցված ռեակտորի առնչությամբ պահանջներ չունի, քանի որ ողջ վերամշակած վառելանյութը վերադառնալու է Ռուսաստան ու ռազմական նպատակներով կիրառել այն պարզապես անհնար է:






Facebook
Tweet This
Email This Post
