Հանրապետությունում 2011թ. հուլիսից կկիրառվի բջջային ցանցի 11.4 ցենտ միասնական վճար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 19, 2009 16:50

mobileՀանրապետությունում 2011թ. հուլիսից կկիրառվի բջջային ցանցի 11.4 ցենտ (40-45 դրամ) միասնական վճար:

Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը,   հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում այսօր ամրագրվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ-Արմենիա» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև 2010թ. հունվարի 1-ից կիրառման ենթակա փոխկապակցման ծառայությունների վճարման ժամանակացույցը:

Բջջային ցանցից դեպի քաղաքային ֆիքսված ցանց զանգի մեկ րոպեի սակագինը կկազմի 9 ցենտ, բջջային ցանցից միջազգային զանգերի մեկ րոպեի սակագինը` 12 ԱՄՆ ցենտ, ինչը կկիրառվի 2010թ. հունվարի 1-ից:

Տարադրամների փոխարժեքը հաշվարկվելու է ամսվա վերջին օրը` ԿԲ սահմանած փոխարժեքով:

«Դա կնպաստի կայուն և արդյունավետ մրցակցության հաստատմանը և սպառողների համար ծառայությունների առաջարկների ու գների օգտավետության բարձրացմանը»- ասել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Եվրահանձնաժողովի երաշխավորագրում, որպես վերջնավորման զանգերի համար սահմանվող արդարացի գների հաշվարկման ուղեցույց, առաջարկվում է կիրառել երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման մեթոդը:

Սահմանվել է, որ եթե ազգային կարգավորող մարմինը մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը չկարողանա կիրառել նշված մեթոդների վրա հիմնված ծախսերի հաշվարկը, ապա մինչ այդ կարող են սահմանվել անցումային գներ` հիմնված այլընտրանքային մոտեցումների վրա, ընդ որում, նշված գները չպետք է գերազանցեն երաշխավորված մեթոդով հաշվարկված վերջնավորման գների միջինը, որը կազմում է 1.5-3 եվրոցենտ:

Հանձնաժողովի քննարկումներին ներգրավված է եղել նաև բջջային կապի երրորդ օպերատորը`«Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ն, քանի որ հաշվի են առնվել վերջինիս ներկայացրած առաջարկներն ու միջազգային փորձը փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply