Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է իտալական պատվիրակաությանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 10, 2011 19:27
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի պատվիրակությանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգև լիազոր դեսպան Բրունո Սկապինին:Կարեն Կարապետյանը ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նշել է այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար: Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը, քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսոււթյան կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան.”Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել”,-նշել է քաղաքապետը:
Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ –իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրությունն ներկայացնող ոլորտներում:
Պատվիրակության կազմում ընգդրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: “Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք”,- ասել է պատվիրակության ղեկավարը:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
