Մեղավորներն ազատվել են աշխատանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 18:28

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կողմից թույլ տրված բացթողումների և սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար   աշխատանքից ազատվել են   մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի  տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին,  մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գևորգյանին:

Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի  ավագ բուժքույր Ա. Հարությունյանը  ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով  աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ և Ա. Հարությունյանին որպես բուժքույր£

Քաղաքապետի հանձնարարությամբ բժշկական կենտրոնում   կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ  Ախուրյանի բնակիչ   2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ.-ին «Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոնում  թոքի վիրահատության է ենթարկվել, որին ծնողները  իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:

Միևնույն ժամանակ  վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ  Գևորգ Մովսիսյանը:

Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ  Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply