Ավտոմեքենաների ամրագոտիները չկապելու համար վարորդները կտուգանվեն 5000 դրամի չափով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 19, 2009 16:28
Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների ամրագոտիները չկապելու համար տուգանվել է 8 հազար 852 վարորդ: Տուգանքի չափը 5 հազար դրամ է:
Ինչպես Արմենպրեսին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը» կառավարության կողմից հաստատվելուց հետո վերահսկողությունը ավելի է խստացվել:
Ոստիկանության աշխատակիցներն ամրագոտիներ չկապելու դեպքում վարորդին առաջին անգամ զգուշացնում են, երկրորդ անգամ տուգանում:
Վարորդից բացի ամրագոտիներ պետք է կապեն ոչ միայն ավտոմեքենայի առջևի հատվածում, այլև հետևում նստած ուղևորները, եթե, իհարկե, գործարանային արտադրությամբ մեքենայում ամրագոտիներ նախատեսված են:






Facebook
Tweet This
Email This Post
