Անցկացվել է Սալոնիկի գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 10, 2011 15:39

Մայիսի 5-8-ը անցկացվեց Սալոնիկի գրքի 8-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսը, որի վերտառությունն էր «Գրքերը և կրթությունը», կազմակերպել էին Հունաստանի գրքի ազգային կենտրոնը, Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Հելէքսպո ցուցահանդեսային կազմակերպությունը և Գրահրատարակիչների և գրավաճառների համահունական ֆեդերացիան:

Մայիսի 5-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Ցուցահանդեսի օրերին Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին գրող, Հայաստանի մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական կենտրոնի ղեկավար Է. Միլիտոնյանը, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Է. Մկրտչյանը և լրագրողներ, հանդիպումներ ունեցան Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեցին տեղի հայկական շաբաթօրյա դպրոց, գրքեր նվիրեցին համայնքային գրադարանին:

Սալոնիկի գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի այցելուների շրջանում:

Հայաստանի տաղավարի բացումը ՀՀ մշակույթի նախարարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության առաջին համատեղ միջոցառումն էր`Հայ գրատպության 500-ամյակի և «2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կարևոր իրադարձություններին ընդառաջ:

 

 

 

 

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply