Բաղդադում պայթյունի զոհերի թիվը հասել է 45-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 19, 2009 16:15
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 45-ի, ևս 300 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:
Բաղդադի «կանաչ» գոտում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները և Իրաքի նախարարությունները` Ֆինանսների և արտաքին գործերի նախարարությունների մոտ, 2 բեռնատար մեքենա էր պայթեցվել:
«BBC»-ն հաղորդում է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաև Բաղդադի այլ շրջաններում:






Facebook
Tweet This
Email This Post
