Երևան-Վանաձոր երթուղայինը շրջվել է, 8 ուղևոր վնաստածքներ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 14:46

Երեկ ՝ժամը 21. 02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների հատման հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 25 ՕՕ 110 պետհամարանիշի  և «Ֆորդ» մակնիշի (Երևան-Վանաձոր երթուղու տաքսի) 0499 Լ պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչից «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Երթուղային տաքսու 8 ուղևոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա»  բժշկական կենտրոն:

Տուժածներից 5-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 3-ը` գտնվում են բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply