Գետն ընկած մեքենայում 4 երիտասարդներ են խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 14:42

Մայիսի 8-ին ՝ժամը 00.46-ին ստացված տեղեկության համաձայն` Ալավերդի քաղաքի Մադան թաղամասում կամրջից շրջվել և Լալվար գետն է ընկել ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 25 ՍՏ 771 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և 8 մ բարձրությամբ կամրջից շրջվել Լալվար գետը, որի հետևանքով վարորդ, Ալավերդի քաղաքի բնակիչ,1983թ.-ին ծնված Մհեր Հակոբյանը  և ուղևորներ, Ալավերդի քաղաքի բնակիչներ,1989թ.-ին ծնված Գոռ Նալբանդյանը, 1990թ.ին ծնված Ռազմիկ Կոստանդյանը  և 1991թ.-ին ծնված Ալբերտ Շահվերդյանը  մահացել են տեղում:

Փրկարարների ուժերով գետից դուրս են բերվել վարորդի և ուղևորների դիակները և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply