Ջրանցքում գտել են Զորավանի 70-ամյա բնակչի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 10, 2011 14:39
Մայիսի 8-ին՝ ժամը 12.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արզնի-Շամիրամ ջրանցքի 37-րդ կմ-ի հատվածում` Աշտարակի ձորի ջրաբաշխիչ կայանի ջրանցքից փրկարարները դուրս են բերել մարզի Զորավան գյուղի բնակիչ,1941թ.-ին ծնված Աշոտ Սարգսյանի դին և հանձնվել իրավապահ մարմիններին:
Դիտվել է 781 անգամ:





Facebook
Tweet This