«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» տեղի է ունեցել արտադրական թափուկի արտահոսք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2011 14:37
Մայիսի 8-ին՝ ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի թունելի (Շղարշիկ բանավանի հատված) խցանման պատճառով տեղի է ունեցել արտադրական թափուկի արտահոսք, որը հնարավոր է առաջացնի նյութական վնաս:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ խցանումը տեղի է ունեցել մայիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում: Խցանման հետևանքով արտադրական թափուկը հոսել է նախատեսված վթարային հորը: «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի վթարային բրիգադի կողմից արտահոսքը դադարեցվել է:
Վթարի հետևանքով բնապահպանական և նյութական վնաս չի գրանցվել:






Facebook
Tweet This
Email This Post
