Կարկտահարվել Արմավիրի մարզի ցանքատարածությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2011 14:34
Մայիսի 6-ին`ժամը 15.50- ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 5-ին ժամը 18.30-ից մինչեվ 19.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արմավիրի մարզի Նալբանդյան, Շենավան, Արմավիր, Ամասիա, Բամբակաշատ, Քարակերտ, Մրգաշատ, Սարդարապատ, Խանջյան, Ալաշկերտ, Լուկաշին, Լենուղի, Արգինա, Դալարիկ, Բաղրամյան, Նորավան, Հացիկ, Գետաշեն գյուղերի և Արմավիր քաղաքի հարավ-արևմտյան հատվածի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու ծառերը:
Կարկտահարված տարածքները` բացառությամբ Նալբանդյան, Շենավան, Գետաշեն և Քարակերտ գյուղերի, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Գործել են Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան և Գետաշեն գյուղերում տեղակայված հակակարկտային կայանները:






Facebook
Tweet This
Email This Post
