Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 10, 2011 14:28

Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարն հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորեց եւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով եւ շեշտեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:

 

 

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply