Դավիթ Նալբանդյանը մեկ աստիճանով նահանջել է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 10, 2011 14:31
Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության հրապարակած դասակարգման աղյուսակում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1 425 միավորով զբաղեցնում է 24-րդ տեղը: Նա նախորդ ցուցակի համեմատությամբ մեկ աստիճան նահանջել է: Աղյուսակը 12 470 միավորով շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը: 2-րդ տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը՝ 10 660: Նրան հաջորդում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը՝ 8 900 միավոր:
Դիտվել է 1061 անգամ:





Facebook
Tweet This