Կկարողանա՞ն ավելի հաջողակ լինել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 10, 2011 14:18

Մակեդոնիայի Սկոպիե քաղաք ուղևորվեց թենիսի Հայաստանի  տղամարդկանց ազգային հավաքականը: Այն կմասնակցի  մայիսի 11-18-ն կայանալիք թենիսի Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի մրցաշարին: Հավաքականում ընդգրկված են Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Թորգոմ Ասատրյանը և էստոնացի Դանիիլ Պրոսկուրան: Գլխավոր մարզիչն է` Վահե Ավետիսյանը: Հուսանք, որ նրանք ավելի հաջողակ կլինեն, քան մեր թենիսիստուհիները: Հիշեցնենք, որ վերջիններս անհաջող էին հանդես եկել օրերս Կահիրեում կայացած Ֆեդերացիայի գավաթի խաղաարկության մրցաշարում և տանուլ էին տվել բոլոր հանդիպումները: Հետևանքը եղել էր այն, որ 2-րդ խմբից մեր ընտրանին տեղափոխվել է  3-րդ խումբ:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply