Պարտություն`շախմատի պատանի աստղերի մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 10, 2011 14:06
Ռուսաստանի Կիրիշչի քաղաքում մեկնարկած «Աշխարհի պատանի աստղերը» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը, հանդես գալով սև ֆիգուրներով, զիջել է ռուսաստանցի Ալեքսեյ Գոգիֆովին: Հավելենք, որ այս ստուգատեսին մասնակցում են 12 շախմատիստներ, ովքեր միջազգային շախմատում հեռանկարային են համարվում: Հայաստանի շախմատիստներն ավանդաբար մասնակցում են այս մրցաշարին:
Դիտվել է 925 անգամ:





Facebook
Tweet This