Հայաստանում ուժեղացվում է հսկողությունը ներկրվող մսի նկատմամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2009 15:54

7532_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հանրապետություն ներմուծվող մսամթերքի նկատմամբ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է օգոսոտոսի 2-ից 9-ը Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակության` տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ այցելությունների արդյունքները· հնդկական շատ ընկերություններում բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միսըն ձեռք է  բերվել ոչ վերահսկելի տարածքներից։

Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ։

Կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանն ասել է, որ Հնդկաստանում մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով։

Քննարկման ընթացքում  Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաև  որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ։

Հնդկաստանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում։ Մինչդեռ Հայաստան  ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից։

«Մենք միս պետք է ներկրենք պատշաճ մակարդակ ունեցող ձեռնարկություններից և այս հարցում լինենք շատ կոշտ և սկզբունքային,- ասել է  Սարգսյանը,- և միայն համապատասխան սերտիֆակացված միսը կարող ենք թույլ տալ ներմուծել Հայաստան, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչներին  որևէ ռիսկ չի սպառնում»:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply