«Ձեր մունաթները թողեք ուրիշ տեղ». Հովիկ Աբրահամյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 13:09

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան սկսվեց փոքրիկ խուճապով. որոշ պատգամավորներ, չտիրապետելով իրենց համակարգչային մոնիտորներից օգտվելու նոր մեթոդին, չկարողացան սեղմել կոճակներն ոև քվեարկել: ԱԺ նախագահն այդ առթիվ բանավոր նկատողություն արեց` ասելով, որ պետք էր 20 րոպե շուտ գալ և սովորել:

“Եթե դուք սարքերին չեք տիրապետում, Ձեր վրդովմունքն անտեղի է,-նշեց Հովիկ Աբրահամյանը` խորհուրդ տալով “բողոքող” պատգամավորներին “մունաթներն ուրիշ տեղ թողնել’’:

Քառօրյան սկսվեց ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի  վերաբերյալ  Վահան Հովհաննիսյանի ելույթով: Վերջինս նշեց, որ տհաճ պրակտիկա է ձևավորվել, ըստ որի ԱԺ պատգամավորները ներկայացնում են որևէ օրինագիծ, կառավարությունը ողջունում է այդ օրինագիծը, հայտնում իր համաձայնությունը, վերջում չի ընդունում:

“Դրանից հետո անցնում է մի քանի ամիս, նույն օրինագիծը բերվում է արդեն կառավարության ստորագրությամբ` որպես կառավարության կողմից հեղինակած,-ասաց Հովհաննիսյանը` վախ հայտնելով, որ այդպես կլինի նաև Ռուզան Առաքելյանի ներկայացրած օրինագծի դեպքում:

Աշխանքային օրենսգրքում Ռուզաննա Առաքելյանի կողմից ներկայացրած փոփոխությունների առաջարկը նախ և առաջ նախատեսում է բարձր լեռնային գոտում պետական աշխատողների աշխատավարձի հավելում:

“Սկզբնական շրջանում կառավարությունն ինձ առաջարկեց որոշ զիջումներ անել, և ես գնացի այդ զիջումներին, որն էր` թողնել միայն բարձր լեռնային հատվածը, իսկ աշխատավարձի բարձրացումը սահմանել միայն պետական հատվածի աշխատողներին,-նշեց Առաքելյանը,-այդքանից հետո օրինագիծը նորից բացասական պատասխան ստացավ այն պատճառաբանությամբ, որ առաջիկայում կառավարությունը պետք է լայն փաթեթ ներայացնի, որի մեջ կընդգրկվի նաև այդ օրինագիծը’’:

Գալուստ Սահակյանը հորդորեց կառավարության կողմից օրինագծի մերժումը չընկալել իբրև մերժում և ևս 30 օր ավելացնել. “Մենք ոչ թե դեմ ենք աշխատավարձը բարձրացնելուն, այլ այս պահին էտ հնարավորություններն ու միջոցները չունենք,-նշեց Սահակյանը:

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ, միանալով Գալուստ Սահակյանի հորդորին, առաջարկեց “ձգել օրենքի նախագծի քվեարկությունը, մինչև կառավարությունից ստացվի պատասխան’’:

“Երբ հորդորներ են սկսվում այնպիսի հեղինակավոր մարդկանց կողմից, ինչպիսիք են պարոնայք Սահակյանն ու Հակոբյանը, սա սկսվում է նմանվել խոստումի,-արձագանքեց Վահան Հովհաննիսյանը,-մենք համաձայն ենք, հետաձգում ենք, բայց էնպես չստացվի, ոնց որ գազի աշխատանքային խումբն էր ստեղծվում’’:

Օրինագծի քվեարկությունը հետաձգվեց 30 օրով:

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply