«Հրազդան» տոնավաճառի մոտ «Մերսեդես»-ի վարորդը ծեծել է «ՎԱԶ-2107»-ի վարորդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 11:45

Մայիսի 8-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկել 32-ամյա Գուրգեն Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով «Հրազդան» տոնավաճառի մոտ շրջադարձ կատարած Գուրգեն Գ.-ին հետևից ձայնային ազդանշաններ է տվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կանգնեցրել ավտոմեքենան և բացելով դուռը` ձեռքերով ու ոտքերով հարվածել Գուրգեն Գ.-ի  դեմքին ու մարմնին:

«Մերսեդես» -ի վարորդը՝ 20-ամյա  Արսեն Խ.-ն, հրավիրվել է բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Գուրգեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

 

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply