Առնոլդ Շվարցնեգերն ու կինն ամուսնալուծվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 10, 2011 11:45

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերն ու կինը` Մարիա Շրայվերն ամուսնալուծվել են: Իրենց դիմումի մեջ նրանք հայտնել են, որ քայլը լավ մտածված է.«մենք վճիռ կայացրել ենք երկար մտորումներից, քննարկումներից ու աղոթքներից հետո»: Նրանք արդեն առանձին են ապրում ու պլանավորում հետագա կյանքը: Արդյոք պաշտոնապես կգրանցեն ամուսնալուծությունը, թե ոչ, չի ճգրտվում: Այդուհանդերձ, երեխաների դաստիարակությամբ միասին են զբաղվելու (ունեն 14-21 տարեկան 4 երեխա): Բաժանման պատճառների մասին նույնպես տեղեկություններ  չկան: Ժուռնալիստները ենթադրում են, որ նահանգապետ Շվարցնեգերը հաճախ էր գործուղումների մեկնում, թերևս ամենալուրջ պատճառը դա է: Ի դեպ, Մարիա Շրայվերը Քենեդիների տոհմից է: 1977-ին նրանք ծանոթացել են բարեգործական երեկույթին, ամուսնացել 1986-ին: Ունեն 4 երեխա` երկու տղա և երկու աղջիկ:

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply