Ավտոպատահար Արգավանդ-Հովտաշատ ճանապարհին. վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մայիսի 10, 2011 11:30

Մայիսի 9-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Մասիսի  բաժնում ահազանգ է ստացվել, որ Խաչփառ գյուղում վթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ գիշերը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ-Հովտաշատ ճանապարհին` Խաչփառ գյուղում, բախվել է գետի պատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի 30-ամյա վարորդը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 1251 անգամ:

Leave a Reply