Ճարպահեռացումը ցանկալի արդյունք չի տալիս

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 10, 2011 11:20

Պլաստիկ վիրաբուժության ոլորտի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մեր ժամանակներում շատ մասսայական դարձած ճարպահեռացումն այնքան էլ արդյունավետ միջոց չէ, քանի որ շատ շուտով ճարպի  նոր պահեստներ են առաջանում մարմնի այլ հատվածներում: Ամերիկացի մասնագետների խոսքով, նոր կուտակումները կարող են  հայտնվել թևերին ու մարմնի այնպիսի հատվածներում, ուր նախկինում չի եղել: Երբեմն, մեկ անգամ  վիրաբույժին դիմելով, հիվանդը վերադառնում է արդեն  մեկ տարուց, իսկ երբեմն էլ` 2-3 ամսից: Իսկ եթե  ճարպերը բնական ճանապարհով, ասենք,  ճիշտ հաշվարկված սնունդով  հեռացնենք, ասում են մասնագետները,  ապա այդ դեպքում հետևանքներ երբեք չեն լինի:

 

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply