Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2011 11:23

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից   10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 35-ը, ավազակային հարձակման 2 դեպքից`  1-ը,  կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 50 դեպքից` 26-ը, իսկ խուլիգանության` 5 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4,  գողության` 2 և խարդախության 1 դեպք:

Անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 7 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply